211652_close_icon
views-count3040 դիտում article-date 14:37 21-10-2022

«Կարմիր բլուրը» նոր շունչ է առնում, վերակենդանանում է». հայ-ավստրիական հնագիտական պեղումներ են ընթանում

Մայրաքաղաքի հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է իրականացնում:

Քաղաքապետարանը հայտնում է, որ Երեւանի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել:

Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:

Շուրջ մեկ ամիս է «Կարմիր բլուր»-ում մեկնարկել են հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի պեղումները: Բացի այդ, մեկ այլ ծրագիր է իրականացվում ֆրանսիացի գործընկերների հետ, որը թույլ կտա ճիշտ նույն տեխնոլոգիայով վերականգնել Երեւանի հնավայրերը, մեկնարկը կտրվի «Կարմիր բլուրից»:

«Այսօր «Կարմիր բլուրը» նոր շունչ է առնում, վերակենդանանում է, մարդիկ գալիս են ընտանիքներով, այցելուների հոսքն է շատացել: Եթե լավ մարկետինգ անենք, ինքը աշխարհի եզակի հուշարձաններից մեկն է»,- ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր