12059 դիտում
20:48 22-10-2022
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ՁԵՐ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ. հուշ-երեկո և դիմանկարների ցուցադրություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին.ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հուշ - երեկո և դիմանկարների ցուցադրություն՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոսների հիշատակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակում ցուցադրվեց Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և անհատ նկարիչների թվով 35 յուղանկար:
Նկարիչներց յուրաքանչյուրը հերոսի ծնողի հետ համագործակցել և ըտնրել էր մեկ լուսանկար, որից հետո ստեղծել է յուղանկարը:
Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ծնողներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, քաղաքական գործիչներ:
Մինչ միջոցառումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես եկան պարային խմբեր, երգիչներ:
Ընթացքում ներկայացվում էր հերոս զինվորների կյանքն ու կենսագրությունը, անցած մարտական ուղին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+