211652_close_icon
views-count1390 դիտում article-date 10:45 24-10-2022

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն արձագանքել են Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարություն են տարածել վերահաստատելով իրենց աջակցությունը Ուկրանիայի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կշարունակեն իր տարածքը պաշտպանելու Ուկրաինայի ջանքերին այնքան, որքան դրա կարիքը լինի:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Երեք երկրների կառավարությունները կեղծ են որակել ՌԴ-ի մեղադրանքները, թե Ուկրաինան պատրաստվում է կեղտոտ ռումբ  կիրառել իր իսկ տարածքում: Նշվում  է, որ աշխարհը կուսումնասիրի այս մեղադրանքը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու ցանկացած փորձ: «Մենք մերժում ենք Ռուսաստանի կողմից ցանկացած պատրվակ էսկալացիայի համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները նշել են, որ վճռական են տրամադրված անվտանգության ապահովման, տնտեսական և հումանիտար հարցերում Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին աջակցությունը շարունակելու հարցում:

Նմանատիպ նյութեր