1779 դիտում
16:36 25-10-2022
Ես չեմ տեսնում, որ Կրեմլը «միջանցքի» հարց է առաջ քաշում, հակառակը՝ Արևմուտքի բանաձևերն են տանում նրան, որ կորցնենք Արցախը․ Սեյրան Օհանյան․ Tert.am
Մենք չենք կարող պոկվել մեր աշխարհագրությունից և գնալ այլ վայր ապրելու, ՀՀ-ն գտնվում է արևմուտքի ու արևելքի շահերի կենտրոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով «միջանցքի» հետ կապված Հայաստանի նկատմամբ հնարավոր արտաքին ճնշումներին։ Գրում է Tert.am-ը։
«ՀՀ-ն երկար ռազմավարական գործունեություն է ծավալել ՌԴ-ի հետ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ ՀՀ նախկին իշխանությունները կանգնած են եղել ՀԱՊԿ-ի կազմավորման հիմքերում։ Ես կարծում եմ, որ ոչ Արևմուտքը և ոչ Ռուսաստանը մեր թշնամիները չեն, այսօրվա իշխանությունները չպետք է մեր երկիրը դարձնեն շահերի բախումների կիզակետ»,- ասաց Օհանյանը։
Հարցին՝ հնարավոր են որոշակի ճնշումներ Մոսկվայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, Օհանյանը ասաց․ «Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործընթացներ են ընթանում ճանապարհների, ենթակառուցվածքների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը մենք տեսնում ենք, որ Արևմուտքի կողմից մեզ տրված բանաձևերն են տանում նրան, որ մենք վերջնականապես կորցնենք Արցախը»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
727 դիտում
16:52 18-11-2024
Նվերների արժեքը՝ 1,5 մլն դրամ․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ամանորյա վիճակահանություն կկազմակերպի
646 դիտում
16:31 18-11-2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
589 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան