211652_close_icon
views-count1423 դիտում article-date 18:19 26-10-2022

Ծաղկահովիտում ՏԻՄ ընտրություններին առաջադրված ավագանու «Հանրապետության» կուսակցության թեկնածուն կաշառք է խոստացել․ ահազանգ ոստիկանությանը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությանն առաջադրված ավագանու թեկնածու Հ․Ս․-ն, որը գլխավորել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Իրավապահ մարմիններից մեր աղբյուրի փոխանցմամբ, ավագանու թեկնածու Հ․Ս․-ն սեպտեմբերի 3-ին նույն համայնքի բնակիչներին (ընտանիքի անդամներին) իր օգտին քվեարկելու դիմաց խոստացել է Ա․Ս․-ի խնամակալության տակ գտնվող երեխայի որդեգրման հարցը լուծել։

Ավելի կոնկրետ, ավագանու թեկնածուն խոստացել է որդեգրման գործընթացը կազմակերպել իր ծանոթ փաստաբանների միջոցով, նաեւ խոստանալով վճարել փաստաբանական ծառայությունների համար։ Ընտանիքի անդամներն, ըստ մեր աղբյուրի, ընդունել են խոստումը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր