211652_close_icon
views-count1313 դիտում article-date 12:55 27-10-2022

Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է 1999 թվականի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությանը։

Նա գրել է․ «Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը, որը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգություններից էր։

Այն պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված էր, որի թողած վերքը մինչ օրս չի սպիացել: Հոկտեմբերի 27-ը Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր` նշանային հարված զարգացած ու ուժեղ պետության ապագային։

Ցավոք, անցյալն այլևս շրջել չենք կարող, բայց ներկայում պետք է մեր ամենօրյա գործով, հանրային ներդաշնակությամբ, առողջ ու բարեկեցիկ միջավայրով, ամուր ու կայացած պետությամբ բացառենք նման ողբերգությունների կրկնությունը։ Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք։

Նմանատիպ նյութեր