39477 դիտում
19:30 27-10-2022
Ավարտվել է քրեական պատմություններով հարուստ «Չաղ Ռուստամի» վրա դատարանի բակում հարձակվելու փաստով հարուցված քրեական գործի՝ 4 անձի վերաբերյալ նախաքննությունը․ «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ Mercedes-ով մի կերպ ճողոպրել էր հարձակվողներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված համակողմանի քննության արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, ֆիզիկական ներգործություն կատարելու, ինչպես նաև՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև, նշված դատարանի բակում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին: Բացի այդ, հիշյալ անձինք հարվածներ են հասցրել դատավարության մյուս կողմի երկու կողմնակիցների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
Նկատելով այս ամենը՝ նրանց են մոտեցել նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել են չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները: Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մեկ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ևս մեկ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երկուսի նկատմամբ՝ բացակայելու մասին արգելքը:
Նշված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 22-ին, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ տեղի է ունեցել ծեծկռտուքը, և այն կանխելու համար միջամտել են ոստիկանության ծառայողները, այդ ժամանակ վնասվածք է պատճառվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներից մեկին։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով Mercedes-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով այդ ավտոմեքենան, որը զրահապատ էր, պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին, իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, և որ հրահրողը եղել է «Չաղ Ռուստամը», ով, իմանալով, թե ում դատն է տեղի ունենում նշված դատարանում, միտումնավոր մի քանի անգամ շրջել է այդ հատվածում, ինչն էլ զայրացրել է դատարանի բակում հանգիստ կանգնած մարդկանց, սակայն, այդ մարդիկ, տեսնելով, որ «Չաղ Ռուստամը» շարունակում է «պրովոկացիոն» քայլերը, մոտենում են, ու արդեն սկսվում է միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, ու այդ ժամանակ Ռուստամը իր հետի մարդկանց թողնում ու զրահապատ Mercedes-ով ճողոպրում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+