1376 դիտում
22:58 27-10-2022
Գազի սպեկուլյատիվ թանկացումները զսպելու լուծում հնարավոր է գտնել. Օլաֆ Շոլց
ԵՄ էներգետիկայի նախարարները դեռ շատ անելիքներ ունեն, սակայն կարելի է լուծում գտնել գազի սպեկուլյատիվ թանկացումները զսպելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կայացած հանդիպումից հետո, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք միասին իջեցնել գազի գինը, եւ սա մեր ընդհանուր կարծիքն է, ոչ թե վերացական բան», - ասել է Շոլցը`հավելելով, որ էներգետիկայի նախարարները դեռ շատ անելիքներ ունեն, հատկապես երբ խոսքը գնում է գների սպեկուլյատիվ թանկացումներից խուսափելու մասին:
ԵՄ մոտ 15 երկրներ, ներառյալ Հունաստանը, ցանկանում են սահմանաչափ դնել գազի գնի վրա ողջ ԵՄ-ի համար՝ պատճառաբանելով գնաճային ճնշումը։ Գերմանիան առաջնորդում է պետությունների խմբին, որոնք դեմ են գնային սահմանափակումներին:
ԵՄ էներգետիկայի նախարարները նոյեմբերի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ կորոշեն՝ արդյոք Բրյուսելից պահանջել սահմանաչափ առաջարկել, թե ոչ:
Միցոտակիսն ասել է, որ ԵՄ էներգետիկայի նախարարները պետք է լուծում գտնեն այս հանդիպման ժամանակ. «Մենք չենք ցանկանում, որ այս հարցը կրկին քննարկվի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից ԵՄ խորհրդի մակարդակով։ Մենք ցանկանում ենք, որ դա որոշվի նախարարների մակարդակով, եւ դա կարող է այդպես լինել»:

Նմանատիպ նյութեր
2005 դիտում
15:38 22-04-2022
Ես կանեմ ամեն ինչ՝ խուսափելու էսկալացիայից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. Օլաֆ Շոլց
2614 դիտում
17:58 10-09-2022
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է գազի մատակարարման դադարեցման մասին ՌԴ-ի որոշմանը
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են