14123 դիտում
17:01 28-10-2022
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ 33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Սամվել Օ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Բերդ ավտոճանապարհի 140․5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Օ․-ն և ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+