211652_close_icon
views-count2086 դիտում article-date 15:28 29-10-2022

Մենք պետք է իմանանք, թե, ի վերջո, ինչ են անում ռուս խաղաղապահները ԼՂ-ում. Փառուխի դեպքերը մենք չենք մոռացել. Փաշինյան

Մենք պետք է իմանանք, թե, ի վերջո, ինչ են անում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փառուխի դեպքերը մենք չենք մոռացել: Չենք մոռացել ոչ միայն այն պատճառով, որ շատ կարեւոր հարց է եւ ամենաբարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի եւ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Այդ խոստումն ու հանձնառությունը մինչև այժմ չի կատարվել: Բայց կարեւոր է նաեւ այն պատճառով, ինչպես մեր քննադատները մեզ խոցելու համար ասում էին՝ Ղարաբաղը ուզում եք Փառուխ առ Փառուխ տա՞ք, դրա մեջ ճշմարտություն կա: Այս հարցերի պատասխանները պետք է հնչեն»:

Նմանատիպ նյութեր