48847 դիտում
17:35 29-10-2022
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes G500-ն ու Kia-ն, կան վիրավորներ․ «Յաշիկը» կողաշրջվել է ճանապարհի մեջտեղում․ Kia-ն էլ կողաշրջվելով, հայտնվել է բնակչի այգում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ գյուղամիջյան ճանապարհի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G500 և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, Kia-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։
Վթարի հետևանքով մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղի բնակիչները և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև «Արմավիր» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+