1544 դիտում
19:27 30-10-2022
Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում․ Իշխան Սաղաթելյան
Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ավում է․ «Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.
-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։
Արցախը նաև շատ հստակ ասում է.
-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։
Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին:
Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:
աղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։ Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին:
Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:
Առանց Արցախի չկա Հայաստան
Առանց Արցախի չկա խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր
4177 դիտում
19:28 23-08-2022
Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ից կվերսկսի իր գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան
1511 դիտում
12:19 27-08-2022
Դիմադրության» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք կանի Ֆրանսիայի հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»