211652_close_icon
views-count1792 դիտում article-date 15:43 01-11-2022

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին. ՌԴ դեսպան․ Tert.am

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով երեկ Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ բանակցությունները, ասել է, որ տեղի է ունեցել կարգավորման բոլոր, ամենաբարդ հարցերի շատ առարկայական, սուբստանտիվ քննարկում: Գրում է Tert.am-ը։

«Ինչպես ասաց մեր նախագահը, ոչ բոլոր հարցերով է հնարավոր եղել համաձայնության գալ, սակայն շատ կարևոր է, որ այս քննարկումը կայացել է և կողմերը կարգավորման ճանապարհով առաջ շարժվելու պատարստակամություն են ցուցաբերել»,- ասել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջնական կարգավորման համար: Ըստ դեսպանի՝ Ռուսաստանը լիովին հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, ինչը, ըստ նրա, ազդանշան է թե՛ հայ հասարակության, թե՛ տարածաշրջանի բոլոր երկրների և ոչ միայն նրանց համար:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն առ այն, որ «Ղարաբաղի հակամարտությունն այլևս պատմություն է», ինչպես նաև Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման մասին հարցը՝ ռուս դեսպանն ասել է.«Մեր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին, երբ որ ստեղծված կլինեն բոլորի համար ընդունելի արդար որոշման կայացման պայմաններ, բայց դա պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք»։

Կոպիրկինը նաև հավելել է, որ բոլոր հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ ելնելով հարգանքից այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնցով նրանք անցնում են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր