211652_close_icon
views-count932 դիտում article-date 18:04 02-11-2022

Այո պետք է շնորհակալ լինես, քանի որ ձեր արած իշխանազավթման ընթացքում քաղաքացիներից ոչ մեկի քթից նույնիսկ արյուն չեկավ. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը գրում է. «Տարբեր ժամանակներում` տարբեր շեֆերի մոտ աշխատող, ներկայումս ԱԺ փոխխոսնակ աշխատող էակը, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր, որ իրենց իշխանությանը «ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել»: 

Սա ասում է մեկը` ում շեֆը իբրև ժողովրդի «ընտրյալ» այդ ժողովրդի մեջ շրջում է սողեսող, հազարավոր ոստիկանների ուղղեկցությամբ: Սա խոսում է մեկը` ում շեֆի օրոք Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին ներկա էին ԵՄ և ԱՄՆ դեսպանները, բացառապես արևմուտքից ֆինանսավորվող և իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունների ներկայացուցիչներ ու քպական ուսապարկեր:

Ուշագրավն այն է, որ «հայկական ժողովրդավարության» մասին ֆորումն անցնում էր «փակ դռների» հետևում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված շենքում, իսկ քննարկմանը չէին հրավիրել ընդդիմադիր պատգամավորներին: Ավելին, կապիտուլյանտի հրամանով թիկնազորը նրանց նույնիսկ արգելեց մտնել այն դահլիճ, ուր տեղի էր ունենում «ժողովրդավարության» թեմայով միջոցառումը:

Սա խոսում է մեկը` ում շեֆի անմիջական հրամանով, մեր զոհված տղերքի ծնողներին բառի ամենա ուղիղ իմաստով պոլերին քարշ տալով բերման էին ենթարկում այն պատճառով որ վերը նշված էակի շեֆը, այդ նույն ծնողների տղաների շիրիմներին կարողանա ծաղիկ խոնհարի: Այս շարքը դեռ երկար կարող եմ թվարկել:

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագրի փեսան իր այդ 30 րոպեանոց ճեպաՉզրույցում անրադարձել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և իրեն հարիր լպիրշ ձևով հարց է հնչեցնում « պետ՞ք է շնորհակալություն հայտնենք, որ չի կրակել 2018-ին»:

Մեկդ սրան փոխանցեք, որ այո պետք է շնորհակալ լինես, քանի որ ձեր արած իշխանազավթման ընթացքում քաղաքացիներից ոչ մեկի քթից նույնիսկ արյուն չեկավ: Այնտեղ կային մանկասայլակով երեխաներ, որտեղ գտնվում էին նաև քո երեխաները, այնտեղ կային ծերեր:

2018-ի հանրահավաքներին մասնակցում էին նաև երիտասարդներ, որոնցից շատերին ձեր «սիրո և հանդուրժողականության», ձեր «ժողովրդավարության բաստիոնի» ձեր վարած ապիկար ու դավադիր քաղաքականության ինչու չէ նաև դավադիր քաղաքականության, ձեր կողմից հրահրած պատերազմի արդյունքում դուք այդ տղաներին սպանեցիք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր