211652_close_icon
views-count1181 դիտում article-date 16:44 03-11-2022

ԱՄՆ-ում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպում․ Tert.am

Կան տարբեր կենտրոններ, որոնք շահագրգիռ են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակեն կոնստրուկտիվ կերպով, մենք ուրախ ենք տեսնել այդ ջանքերը և կառուցողական կերպով տարբեր հարթակներում մասնակցում ենք այդ բանակցություններին։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Գրում է Tert.am-ը։

«Մի քանի օր առաջ Սոչիում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպում, մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ, պարոն Բայրամովի  և Բլինքենի հանդիպումը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այս ինտենսիվ գործընթացները վկայում են հարցի նկատմամբ միջազգային ուշադրության առկայության մասին։

Նմանատիպ նյութեր