211652_close_icon
views-count4084 դիտում article-date 22:14 03-11-2022

Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան ինչպե՞ս է իր զորքերը տեղափոխելու Ադրբեջան. Քաղաքագետ

Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Ադրբեջան ու հարցն այն է, թե դա ինչպես է անելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Մեղրիով ճեղքել չի կարողանա, Իրանը այդ ճանապարհը կարող է փակել նշանառության տակ:

Որքան հասկանում եմ, ամենաօպտիմալ ու իրենց համար անվտանգ ճանապարհը Նախիջևանից դեպի Ջերմուկ գնացողն է, որտեղից կարող է ճեղքում իրականացվել: Սա է կարելի համարել Ջերմուկի վրա սեպտեմբերի 13-ին կատարված հարձակման պատճառը:

Հիմա, արդյոք այդ հատվածում համապատասխան պաշտպանական աշխատանքներ կատարվում են, թե՝ ոչ: Եթե ԱԺ եւ կառավարության երկու ամսվա պարգևավճարներն այդ նպատակով օգտագործվեն, կարելի է լուրջ շինարարական աշխատանքներ կատարել:

Հ.Գ. Չհարցնեք, թե ինչու եմ սա հրապարակայնորեն գրում: Նախ, խողովակներ չկան սա ոչ հրապարակայի կերպով ասելու համար, հետո՝ ո՞ւմ աես»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր