211652_close_icon
views-count2427 դիտում article-date 20:24 04-11-2022

ՔՊ-ն ծայրից ծայր կեղծիքի վրա է. իրենք կարող են կեղծել եւ ՏԻՄ, եւ համապետական ընտրությունները. Կարեն Քոչարյան. News.am

Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքներ են բացահայտվել մի քանի բանի մասին է վկայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Նախ, իշխող քաղաքական ուժը ի սկզբանե կեղծիքի վրա է, ինչ խոստացել են, առաջին օրվանից խաբել են: Խաբել են, խաբում են, հիմա սկսել են իրենք իրենց խաբել: Երկրորդը, իրենք դարձել են դասական իշխանական կուսակցություն, կա կլանայնություն, եւ տարբեր կլանների մեջ բավականին լուրջ պայքար է գնում տարբեր ռեսուրսների համար՝ վարչական, ֆինանսական եւ այլն»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը հավելեց, որ իր համար դա նորություն չէ. «Այնպես չէ, որ այս ընտրության արդյունքներով ես պետք է համոզվեի, որ իրենք կարող են անել կեղծիքներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր