211652_close_icon
views-count2548 դիտում article-date 12:19 06-11-2022

Կարո՞ղ է Շուշին ու Հադրութը հետ է բերել,վրեքներս «խաբար» չկա. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էուար Շարմազանովը գրել է. «
Չեմ հասկանում նրանց,ովքեր պատերազմից հետո Նիկոլի հրաժարականն էին պահանջում,իսկ այսօր ՝ոչ։
Կարո՞ղ է Շուշին ու Հադրութը հետ է բերել,վրեքներս «խաբար» չկա։

Ի՞նչն է փոխվել։
Շատ բան։

Պարտությունից հետո Բերձոր,Աղավնո,Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու ՀՀ տարածքի 130 քառ.կմ են զիջել թշնամուն,բայց ժամանակին հրաժարական պահանջողների մի մասը կամ ընտրեցին պաշտոն ստանալու,կամ հաճախորդ դառնալու ,կամ Նիկոլի կաբինետում հանդիպման գնալու ճանապարհը։
Ի դեպ,նման գործիչները քաղաքական դաշտից չեն միայն։

Կայուն եղեք ու մնայուն ձեր սկզբունքներում,եթե դա դրամը չէ միայն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր