211652_close_icon
views-count24643 դիտում article-date 10:33 08-11-2022

Կրակոց Արարատի մարզում․ հրազենային վնասվածքով Ոսկետափ գյուղի ավտոտեխսպասարկման կետից հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա քաղաքացին․ դեպքի վայր է ժամանել մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում, կոտորակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Սարգսյանն է։ 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ վաչության պետ Ս․ Ռուստամյանի, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի Մոնթեի փողոցի 8 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Կ․ Սարգսյանին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրացանով հրազենային վնասվածք է  պատճառել նույն գյուղի բնակիչ 27-ամյա Արթուր Հովսեփյանը։ 

Ոստիկաննները պարզել են նաև, որ նշված ավտոտեխսպասարկման կետից նույն գյուղի բնակիչ 16-ամյա Արման Ի․-ն հրազենը տարել և թաքցրել է իրենց բակի կիսակառույց շինության առաջին հարկում։ 

Ժամեր անց Արարատի մարզի ոստիկանները Ոսկետափ գյուղում հայտնաբերել են Արման Ի․-ին, և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին

Ոստիակնները հայտնաբերել են նաև «Իժ» տեսակի մեկ փողանի ողորկափող հրացան իր 7 հատ դատարկ և 11 հատ լիցքավորված 16 տ/չ փամփուշտներով։

Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ վիրավորին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հրացանն էլ առգրավվել է։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր