211652_close_icon
views-count1124 դիտում article-date 11:47 10-11-2022

Պուտինը չի մասնակցի G20-ի՝ Բալիում կայանալիք գագաթաժողովին. Ինդոնեզիայի իշխանություններ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բալի կղզում հաջորդ շաբաթ, հինգշաբթի Reuters գործակալությանը տեղեկացրել է Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչը։

Պուտինին կներկայացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահն ինքը կարող է գագաթաժողովի շրջանակում վիրտուալ միանալ հանդիպումներից մեկին, տեղեկացրել է ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ջոդի  Մահարդին։

Նմանատիպ նյութեր