32654 դիտում
11:59 12-11-2022
Քեզ բացակա չենք դնի․ ծովակալ Հ․ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի փառքի սրահում բացվեց հայրենիքի համար նահատակված, լեգենդ դարձած հերոս Վահե Մանասերյանի փառքի անկյունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ծովակալ Հ․ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի փառքի սրահում էին հավաքվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում թշնամու դեմ պայքարում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վահե Մանասերյանի հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, դպրոցի կոլեկտիվի անդամներ, սաներ, նշված դպրոցն ավարտած Արցախյան 44-օրյա պարտերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողներ, հյուրեր ՀՀ պաշտպանությայն նախարարությունից, Արաբկիրի ոստիկանության վետերանների խորհրդի անդամներ նախագահ Ավետիք Հարությունյանի գլխավորությամբ, ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կողմից ժամանած ներկայացուցիչներ։
Այսուհետ դպրոցի հերոսների փառքի սրահում հավերժի իր անկյունը կունենա նաև նշված դպրոցի սան Վ․ Մանասերյանը։ Դպրոցի դահլիճում հիշատակի և մեծարման երեկո էր, ու այն նվիրված էր հերոսին։
Մինչ միջոցառման մեկնարկը, հերոսի հարազատները դպրոցի բակում տեղադրված «Անմահ արծիվներ»՝ Արցախյան 2-րդ պատերազմի հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին։ Ծաղիկներ խոնարհեցին նաև նույն փառքի սրահում Վահեի անվամբ բացված անկյունում։
Արդեն դահլիճում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին լեգենդ դարձած հերոսների հիշատակը, ապա տեղի ունեցավ հուշ-միջոցառում։
Հերոս Վ․ Մանասերյանի մասին պատմեցին դպրոցի սաները, նրան դասավանդած ուսուցչուհին։
Դահլիճում ներկա գտնվող Վահեի ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, «Այսօր մեր դպրոցի փառքի սրահում ավելացավ նաև մեզ համար որպես հավերժ զինվոր մնացած Վ․ Մանասերյանի հիշատակը հավերժացնող անկյունը։
Ամեն անգամ դպրոց այցելելիս, բոլոր նահատակված հերոսների մեծադիր նկարների կողքով երբեք անտարբեր չենք անցնելու։ Ճիշտ է՝ ցավը մեծ է, բայց նաև հպարտ ենք, որ սովորում ենք այն դպրոցում, որը նման լեգենդ դարձած հերոսներ է տվել։ Հերոսներ, ովքեր դեռ դպրոցական նստարանից միշտ հպարտությամբ են խոսել, որ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն մայրերի՝ պատրաստ են նվիրաբերել Աստծո կողմից իրենց տրված ամենաթանկը՝ կյանքը։
Վահեն դեռ դպրոցական տարիներից համարվում էր դասարանի խորհրդանիշը, դասարանի խաղաղության աղավնին էր։ Նա դասարանում միշտ գտնվում էր բարձունքի վրա։ Ու հիմա նայելով սահմանում արված նրա վեհ ու խրոխտ կանգնած լուսանկարներին, ի լուր աշխարհի ասում ենք՝ մեր սիրելի հավերժ զինվոր Վահե Մանասերյան, բարձունքը քո ու քո նման տղերքինն է։ Դու էլ բոլոր նահատակված հերոսների նման բարձրում մնացիր։ Ու հիմա բարձունքից ես հետևում մեզ ու բարձունքից էլ պահպանում ես մեր անդորրը։
Մենք քեզ ու քո նման բոլոր լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի»։
Շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը ծնվել է 2002թ.-ի հոկտեմբերի 24-ին քաղաք Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցը 2020թ.-ին։ 2020թ.-ին սեպտեմբերին ընդունվել և սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Զորակոչվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ-ում 2021 թվականն փետրվարի 16-ին։ 2021թ. դեկտեմբերի 10-ին Վերին Շորժայում ընթացող մարտերի ժամանակ արիաբար զոհվել և հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Սխրանքի նկարագրությունը
Շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը ծառայողական պարտականությունը կատարել է բարեխղճորեն և անձնվիրաբար։ Միշտ հավատարիմ է եղել զինվորական երդմանը, հետևողական գիտելիքների ձեռքբերմանը և մասնագիտական վարպետության կատարելագործման գործում։ Մշտապես ցուցաբերել է խելամիտ նախաձեռնություն և բարձր կարգապահություն։ Օժտված է եղել հայրենիքի պաշտպանի անհրաժեշտ բայոյական հատկանիշներով։ Իր ծառայության ընթացքում ցուցաբերել է խիզախություն, քաջություն, արիություն, պատվով է տարել զինվորական ծառայության դժվարությունները, անվերապահորեն կատարել է հրամանատարների հրամանները ու ցուցումները։ Շարքային Վահե Մանասերյանը 2021թ.-ի դեկտեմբերի 10- ին Վերին Շորժայի 219 մարտական դիրքում հակառակորդի հետ ընթացող միջդիրքային փոխհրաձգության ժամանակ իր մարտական դիրքի անձնակազմի հետ հմուտ գործողությունների շնորհիվ կանխել է հակառակորդի հարձակման փորձը, տալով 4 մարդկային կորուստ, ինչպես նաև՝ հարձակման համար նպաստավոր ինժեներական կառույցների ավերում։ Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30 -ի սահմաններում հակառակորդը կիրառել է «Բայրակթար» հարվածային սարք, որի արդյունքում շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը չդիմելով փախուստի, ընկավ հերոսի մահով։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+