211652_close_icon
views-count34844 դիտում article-date 13:46 12-11-2022

Ավտովթար Երևանում․ ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ բախվել են 26-ամյա վարորդի Mercedes C300-ը և 29-ամյա վարորդի Mercedes Sprinter-ը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, ժողովրդին հայտնի՝ Ավանի կամրջի մոտ, բախվել են 26-ամյա Տիգրան Զաքարյանի վարած Mercedes C300 մակնիշի և 29-ամյա Հովհաննես Ալիխանյանի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes C300-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ;

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Լևոն Սադաֆյանն ու Արամ Սաֆարյանը;

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխացնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլախվորությամբ։

Վթարի փաստով Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր