211652_close_icon
views-count2007 դիտում article-date 21:50 12-11-2022

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր