1402 դիտում
22:13 14-11-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 1 մլն դրամով տուգանել է «ԱԼՄԱՎ» ՍՊԸ-ին՝ տեխնիկական անվտանգության ռեեստրում չգրանցվելու և փորձաքննություն չանցնելու հիմքով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեում՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկ ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) լցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
Վերահսկողության արդյունքում ՏՄ-ն պարզել է, որ նշյալ ՀԱԳ լցակայանը, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), շահագործվում է առանց ԱՎՕ-ների ռեեստրում գրանցման և առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջները, որոնց համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեն ԱՎՕ-ների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝ Տեսչական մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ հասցեում շահագործվող ՀԱԳ լցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում, և տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համպատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը։
Բացի այդ, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերությունը Տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»