1106 դիտում
16:10 15-11-2022
Երևանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը
Երևանում դեկտեմբերի 9-ին կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված է խելացի թվային լուծումների ներդրմանը տնտեսությունում։
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում հայ և արտասահմանցի փորձագետները քննարկում են չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցները, մարտահրավերները, կիսվում սեփական փորձով։
Այս անգամ կլինեն պանելային քննարկումներ «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ», «Խելացի կառավարում», «Խելացի ենթակառուցվածքներ» թեմաների շուրջ:
Միջոցառմանը սպասվում է 20-ից ավելի բանախոս, ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես։ Գագաթնաժողովը կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2392 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում