211652_close_icon

ՄՊՀ նախագահը Թբիլիսիում կմասնակցի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին

views-count1166 դիտում article-date 18:04 15-11-2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վրաստանի ազգային մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեի հրավերով մեկնել է Վրաստան՝ նոյեմբերի 16-ից 17-ը Թբիլիսիում կայանալիք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են մրցակցության քաղաքականությանը, սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների կիրառմանը, մրցակցային մարմինների կողմից այդ ուղղություններով իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր