211652_close_icon
views-count33027 դիտում article-date 20:31 15-11-2022

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդականի արկածները՝ Վանաձորում. պարեկները նրա դեմքին փչել են արցունքաբեր գազ, ապա ձեռնաշղթաներ հագցրել ու տեղափոխել ոստիկանություն 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Հրաչյա Հակոբյանն ու կրտսեր պարեկ Արմեն Ասլանյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ նշված պողոտայի 20 շենքի դիմաց Mercedes 600 մակնիշի 81 NN 101 համարանիշի ավտոմեքենան կայանել են երթևեկելի գոտու երկրորդ շարքում, ինչը ոչ միայն խոչընդոտ է մյուս տրանսպորտային միջոցներ վարող վարորդների համար, նաև վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտ 5-7 րոպե բարձրախոսով հայտնում են նշված մեքենայի համարանիշը ու վարորդին հորդորում են, որպեսզի նա  գա և մեքենան դուրս բերի երկրորդ շարքից։ Որոշ ժամանակ անց վարորդը մոտենում է ու պարեկներին հայտնում, որ ինքը մեքենան չի հանի, ինչքան պետք է, այդքան էլ կմնա։ 

Պարեկները նրան հորդորում են, որպեսզի ոչ միայն ավտոմեքենան արագ հեռացնի նշած վայրից, այլ նաև պահանջում են վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխանձնագիրը, սակայն նա հրաժարվում է ենթարվկել պարեկների օրինական պահանջին, ու պարեկներից մեկն էլ  հայտնում է, որ պետք է վարչական արձանագրություն կազմվի։ 

Mercedes 600-ի տերը, սակայն, նստում է ավտոմեքենան ու սկսում անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ տալ, ու երբ պարեկները նրան հորդորում են, որ նա գտնվում է հասարակական վայրում, նման անհարգալից վերաբերմունք մի ցուցաբերիր, մի շարունակիր հայհոյանքներդ, նա ոչ միայն չի դադարում, այլ ավելի է սկսում հայհոյանքներ տալ։ 

Կարճ ժամանակ անց այդ երիտասարդի մտերիմները մոտենում են նշված վայր, փորձում պարեկներին համոզել, թե «տղայա, մի բան արել ա».. պարեկներն էլ հայտնում են, որ իրենք կատարում են իրենց օրինական աշխատանքը, այն է՝ կազմում են արձանագրություն, ինչը դուր չի գալիս վարորդին ու սկսում է դարձյալ հայհոյանքներ հնչեցնելը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստիպված՝ պարեկներն օգտագործում են արցունքաբեր գազ, ապա նրան ձեռնաշղթայում ու մեքենայով հանդերձ տեղափոխում են ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների օրինական պահանջներին չենթարկվող երիտասարդը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Հովսեփյանն է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր