1391 դիտում
18:16 16-11-2022
«Թող գնան հանրահավաքների մասնակցեն, ցավոք, վերջին հանրահավաքներին նրանց չեմ տեսնում, շատ մտահոգում է ինձ, կոչ եմ անում, որ մասնակցեն». Փաշինյանը՝ ԱԳՆ նախկին պաշտոնյաներին. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը վարչապետ Փաշինյանին հարցրեց, թե դիվանագիտական կորպուսում 2023-ին ինչ փոփոխություններ են լինելու, լինելո՞ւ է քաղաքականության փոփոխություն: Փաշինյանը պատասխանեց. «Մենք նկատեցինք, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք: Մենք շատ շնորհակալ ենք մեր սփյուռքյան հայրենակիցներին, ովքեր 90-ականների սկզբին, երբ բյուջե չի եղել կարգին, դեսպանատներ հիմնելու համար ֆինանսավորել են: Բայց կներեք, 2020-22թթ-ին դեսպանատների մասնավոր ֆինանսավորո՞ւմ: Հիմա պատկերացրեք Հայաստանում լինի ոստիկանության բաժին, որի փողը տալիս է մասիվցի մեր սիրելի հայրենակից այսինչ այսինչյանը: Մեր ռեակցիան ի՞նչ կլինի: Ես խնդիր եմ դրել, ասել եմ՝ ժողովուրդ, դադարեցրեք: Արգելել եմ, հլը պիտի ստուգենք այդ արգելքը: Ենթադրենք, Ազգային ժողովի այսօրվա նիստերի հովանավորն է …»,- ասաց Փաշինյանն ու սկսեց ծիծաղել: Դահլիճից անուններ էին հնչում, հովանավորների տարբերակներ:
Վարչապետն ասաց, որ տարօրինակ բաներ են բացահայտել. «Շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ դեսպան ունենք, շատ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի հատ շենքում միջանցք է՝ բառի բուն իմաստով: Մենք շենքեր ենք ձեռք բերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի, ի վերջո ՀՀ սեփականությունն է ու դա կապիտալ ներդրում է ի վերջո: Մենք այդ քաղաքականությունը պիտի շարունակենք»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
3904 դիտում
23:23 17-11-2022
25-օրյա հավաքներին պատգամավորներն էլ թող գնան, բոլորը պետք է մասնակցեն․ ՔՊ-ական պատգամավոր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին