211652_close_icon
views-count1326 դիտում article-date 13:21 17-11-2022

Անկլավների հարց կա այնքանով, որքանով կան դրանց համար իրավական հիմքեր, եթե լինեն հիմքեր, կքննարկենք․ Արթուր Հովհաննիսյան․ Tert.am

Հայաստանը չի կարող զիջել տարածք, որը միջազգային իրավունքներով և պայմանագրերով պատկանում է ՀՀ-ին։ Այս մասին խորհրդարանական ճեպարույցների ընթացքում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Գրում է Tert.am-ը։

«ՀՀ տարածքը 29․800 քառակուսի կմ է, և այդ 29․800-ը մի տարածք է, որը արձանագրված է պայմանագրերով, Հայաստանը այդ սահմաններով է մտել ՄԱԿ, Ալմա Աթայի համաձայնագրում ևս ՀՀ-ն այդ սահմաննեով է։  Այդ սահմաններից ներս ոչ մի բան Հայաստանը չի կարող զիջել  և դա մեր կարմիր գիծն է, մնացած հարցերը դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր են»,- ասաց Պապոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով անկլավների հարցին, նշեց․ «Անկլավների հարց կա այնքանով, որքանով կա դրա համար իրավական հիմք, եթե չկան իրավական հիմքեր, ուրեմն չկան անկլավներ։ Այս գործընթացում մենք կշարժվենք առաջ և երբ լինեն իրավական հիմքեր ՀՀ տարածքների հետ կապված, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում և հակառակը։ Կլինեն նաև քննարկումներ»։

Նմանատիպ նյութեր