211652_close_icon
views-count35179 դիտում article-date 10:35 18-11-2022

Ողբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է 88-ամյա կնոջ դի․ ժամանել են Արաբկիրի ոստիկանապետը և փրկարար հոգեբանը․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4  շենքի բակում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տողում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արմեն Վարդանյանն ու Արսեն Բագրատյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ-ն է։ 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Տեղի ունեցածը անզգուշաբար պատուհանից ընկնելն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր