211652_close_icon
views-count1403 դիտում article-date 19:57 18-11-2022

«Հերթական ապատեղեկատվությունն է». Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին է հայտնել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր