1092 դիտում
17:17 23-11-2022
Բաքվի ագրեսիային արձագանքի բացակայությունը հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ-ին. Փաշինյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եւ ես դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,-ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։ «Այս տարին բավական հագեցած էր։ Մենք նշել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։ Ցավոք, մենք հոբելյանական տրամադրություն չունենք»,-փաստեց նա։
Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ «Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցներ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին լարվածության մասին։ Ընդ որում, պետք է նշեմ նաեւ մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահի կոչին՝ աջակցելու նրանց ընթացիկ տարվա հունվարին երկրում իրավակարգի վերականգնման հարցում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
17:52 21-07-2020
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Մարթա Ռոզիք
1915 դիտում
13:15 03-08-2019
Բանակում գողության միջոցով դավաճանության աստիճանի վնաս են հասցնում. Վովա Վարդանով․ News.am
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»