211652_close_icon
views-count959 դիտում article-date 15:32 24-11-2022

Հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյան

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ունենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հոկտեմբերին գրանցվել է 696 հազար 445 աշխատատեղ: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 հազար 623-ով ավելի աշխատատեղ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ 110 հազար 266 նոր աշխատատեղ է ստեղծվել:

Աշխատավարձերի ֆոնդում, Փաշինյանի խոսքով, ևս աճ է գրանցվել. «2022 թվականի հոկտեմբերը 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ 34 միլիարդ դրամով կամ 24.6 տոկոսով ավել է»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր