2266 դիտում
09:43 25-11-2022
Շվեդիայի թագավոր Կառլ XII-ը մահացել է հակառակորդի կրակոցից, ոչ թե դավադիրների ձեռքով
Կառլ XII-ը պատմության մեջ մտել է որպես Եվրոպայի ամենամարտունակ կառավարիչներից մեկը: Կառլը ճակատամարտում մահացած վերջին եվրոպացի միապետն է՝ նա մահացու վիրավորվել է գլխից 1718 թվականին Նորվեգիայի Ֆրեդրիքսթեն ամրոցի պաշարման ժամանակ։ Սակայն, ոմանք կարծում էին, որ թագավորին սպանել է ոչ թե հակառակորդը, այլ երկրի ներսում դավադիրները, որոնք դժգոհ էին անօգուտ պատերազմների վրա ռեսուրսների երկար տարիների վատնումից: Վարձու մարդասպանը, իբր, կրակել է թագավորի վրա իր համազգեստի կոճակ-փամփուշտով՝ ֆետրե գլխարկի վրա թողնելով 19,5 մմ տրամագծով անցք: Գրում է academic.oup.com-ը։
Մի շարք բալիստիկ փորձարկումներից հետո, որոնց ժամանակ գանգոսկրի նման նյութ է օգտագործվել, որի վրա կրակել են 19,5 մմ մուշկետի փամփուշտներով, Ուլեաբորգի համալսարանի հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ թագավորն ակնհայտորեն չի սպանվել մուշկետի կրակոցից: Գլխարկի մեջ նույն տրամագծով անցք բացելու համար ավելի մեծ գնդակ է պետք, որը հնարավոր չէր օգտագործել այն ժամանակվա մուշկետներում։
Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ Կառլը սպանվել է ավելի քան 20 միլիմետր տրամագծով երկաթե կոտորակով, որի արագությունը նույնն է, ինչ այն փամփուշտներինը, որոնք, ըստ հաշվարկների, արձակվել են այն ամրոցի պատերի վրայից, որը 200 մետր է հեռու եղել Կառլի կանգնած տեղից։ Վերջնական եզրակացությունն այն է, որ Կառլ XII-ին սպանել է թշնամին, ոչ թե իր կողմնակիցներից մեկը:

Նմանատիպ նյութեր
1104 դիտում
14:29 10-09-2022
Արքայազն Չարլզը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Կառլ Երրորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7258 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
Այս բաժնից
853 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
712 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
736 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում