211652_close_icon
views-count1024 դիտում article-date 13:32 29-11-2022

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:

Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի:

Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, որ բխել են մեր աշխատանքից:

Շնորհակալություն եմ հայտնում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներին` մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում:

Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին:

Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ:

Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և գաղափարներին՝ անկախ կարգավիճակից` իմ հետագա աշխատանքի մեջ գերակա պահելով հայրենիքի շահը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր