211652_close_icon
views-count5184 դիտում article-date 23:52 01-12-2022

Ջինսե տաբատ ու վերնաշապիկ վրան «գցած». աշխարհի դիվանագիտության մեջ չլսված մի բան. oragir.news

Oragir.news-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ այս օրերին Կատարում է։ Կինը լուսանկարներ է ֆեյսբուքում հրապարակել, որ գնացել են Կատարի խորհրդարան՝ Մաջլիս Ալ-Շուրայ՝ հանդիպումների։

Ալեն Սիմոնյանը հանդիպմանը ներկայացել է մարզական կոշիներով, ջինսե տաբատով և սպիտակ վերնաշապիկով։ Հասկանալու համար, թե արդյո՞ք դա արարողակարգային խախտում չէ, և երբևէ նախկինում եղե՞լ է նման բան՝ Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց. «Ես նման բան չեմ հիշում, որ ջինսով , սպորտային կոշիկով գնան հանդիպման։ Նախ նկարից պարզ է դառնում, որ ինքը նաև գնացել է կնոջ հետ։ Դա էլ անհասկանալի ձևաչափ է, առավել ևս, որ հրավիրող կողմի պառլամենտի ղեկավարը կին է և իր ամուսնու հետ չի, ու հարց է առաջանում, թե ինքը կնոջն ինչո՞ւ է տարել։ Նախ այդ այցելությունն իրենից խրախճանք է ընդհանրապես ներկայացնում։ Ոչ մի պաշտոնական բովանդակություն այն չունի, այսինքն, ինքը գնացել է նայելու ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումը, այսինքն ոչ մի աշխատանքային բնույթ իր հանդիպումը չի ենթադրում։ Քանի որ իրենց հրավերն իրենց խորհրդարանի ղեկավարից է, և Կատարը բացարձակ միապետություն է, և իրենց այնտեղ իշխանության տարանջատման սկզբունք բացարձակ գոյություն չունի։

Այսինքն այնտեղ պառլամենտն ընտրված չէ։ Հետևաբար այդ ձևաչափով պառլամենտների մեջ համագործակցություն չկա, այստեղ, ըստ էության, պառլամենտի ղեկավարն իր գործընկերներին ասել է՝ քանի որ մեր երկրում ֆուտբոլի առաջնություն է, ես ձեզ հրավիրում եմ, եկեք նայեք»։

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր