211652_close_icon
views-count2194 դիտում article-date 20:30 02-12-2022

Երեւանում պատմության ուսուցիչը բռնության է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին Երեւանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտի ու  պատմության ուսուցչի միջեւ միջադեպ է գրանցվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ աշակերտը պատմության դասաժամին այլ առարկայից առաջադրանք է կատարել, ինչը նկատել է պատմության ուսուցիչը ու զայրացել, աշակերտի տետրը նետել հեռու: Ինչից հետո աշակերտն է իր պայուսակը նետել ուսուցչի վրա: Ինչից ուսուցիչը էլ ավելի է զայրացել ու տղային դուրս վռնդել դասասենյակից՝ հարվածելով երեխայի գլխին ու դեմքին:

Նույն օրը ուսուցչի կողմից բռնության ենթարկված երեխան դիմել է «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն: Այստեղից դեպքի առթիվ ահազանգ է եղել ոստիկանություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր