211652_close_icon
views-count1611 դիտում article-date 21:09 03-12-2022

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Նմանատիպ նյութեր