211652_close_icon
views-count1546 դիտում article-date 13:16 07-12-2022

Մեր նահատակաց սուրբ հոգիները հիմա ևս մեզ միասնության կոչ են անում․ Ռազմիկ Պետրոսյան

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«07.12. 1988թ.
34 տարի առաջ երկրաշարժը ցնցեց հայոց հողն ու ավերակ դարձրեց բազմաթիվ շեն ու շինություններ, ցավալիորեն ունեցանք նաև հազարավոր թանկ զոհեր, անօթևան մնացին շատ ընտանիքներ։ Արհավիրքը համազգային ողբերություն էր, որի  անբուժելի ցավը մինչ այսօր էլ դեռ մխում է։ Սակայն   մեր ժողովուրդը, որն իր բազմադարյան պատմության մեջ բազում կորուստներ էր ունեցել,  այս անգամ էլ կարողացավ  իր կորացած մեջքն ուղղել և շարունակել   պայքարը՝ շնորհիվ աննկուն կամքի,  միասնականության։  Այդ դժվարին պահին մեզ օգնության ձեռք մեկնեցին և  մեր ազգային ցավին զորավիգ եղան  բարի կամքի մարդիկ՝ աշխարհի տարբեր ծալքերից։

Մեր նահատակաց սուրբ հոգիները հիմա ևս մեզ միասնության կոչ են անում, որպեսզի մենք միասնական կարողանանք դիմագրավել հետագա փորձություններին:

Հավերժ խոնարհում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր