211652_close_icon
views-count1258 դիտում article-date 12:56 08-12-2022

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այլեւս չի կարող զրկել կուսակցություններին ֆինանսավորումից

Կառավարությունն այսօրվա 8-ի նիստում հվանություն տվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Այս նախագծով առաջարկվում է հանել Հանձնաժողովի կողմից կուսակցությունների հաշվետվությունների ստուգման արդյունքում պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հիմքերի առկայության կամ բացակայության մասին Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու և այդ որոշման արդյունքում կուսակցության կողմից հաշվետու տարում նախատեսված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ  կատարելու հետևանքով ֆինանսավորումը ամբողջությամբ կամ մասամբ չտրամադրվելու վերաբերյալ դրույթները։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև 2022 թվականի համար կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումը՝ առանց սահմանված պայմանների: 

Նախագծով ներկայացված իրավակարգավորումները, սակայն, նպատակ չեն հետապնդում առհասարակ վերացնել Հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման և դրանց արդյունքներով համապատասխան որոշումների կայացման լիազորությունը, այլ նպատակ է հետապնդում ապահովել հետագայում այդ լիազորության առավել արդյունավետ կիրառումը:

Արդյունքում, ակնկալվում է, որպեսզի 2023 թվականին ներկայացվելիք կուսակցությունների տարեկան հաշվետվություններին օրենքով ներկայացվող պահանջները լինեն կանխատեսելի, բխեն իրավական որոշակիության սկզբունքից և ապահովեն օրենքով հետապնդվող բուն նպատակի իրականացումը:

Նմանատիպ նյութեր