1926 դիտում
18:28 08-12-2022
Արցախում արձանագրվել է շնագայլի կծածի դեպք. կա երեք տուժած
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է ԱՀ առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:
Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4607 դիտում
23:52 12-07-2018
Արցախում շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել
3391 դիտում
16:32 23-01-2019
Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի համար արձակած կրակոցով վնասել է սեփական երեխային
Այս բաժնից
853 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
700 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը