20038 դիտում
13:54 10-12-2022
Պարզվել է Երևանում պարեկի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը. ըստ տեղեկությունների՝ պարեկը խաչմերուկ է մուտք գործել կարմիր լույսի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում պարզվել է դեկտեմբերի 8-ին Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda-ն վարել է Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ՝ 23-ամյա Աշոտ Օ-ն, Opel-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Մակար Մ-ն, ՎԱԶ 2107-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովիկ Խ-ն, իսկ BMW-ն վարել է Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գարիկ Ի-ն։
Պարզվել է՝ BMW-ի վարորդ Գարիկ Ի-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Աշոտ Օ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Նորայր Հ-ն, ով աշխատում է պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ, և Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Միհրան Դ-ն տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայության skoda-ն Մալաթիա-Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակով՝ վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար, բախվել BMW-ին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել Opel-ին, Opel-ն էլ հետ է ընթացել ու բախվել 07-ին։
Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված խաչմերուկում կան մի քանի օբյեկտներ, որոնցից մի քանիսի տեսախցիկներն արձանագրել են վթարի պահը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 8-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել էին վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կային վիրավորներ։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+