1362 դիտում
13:10 13-12-2022
Ղազախստանում տեղի են ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի նիստերը
Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Հայտնում է ՊԵԿ-ը։
Նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին։ Մասնավորապես, Միավորված կոլեգիայի շրջանակում քննարկվել և ստորագրվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշագրմանը, ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հսկողությանն առնչվող որոշումներ, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։
Ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ստորագրված որոշումները վերաբերում են ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման կանխարգելմանը և այլ հարցերի։
Ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ՀՀ ՊԵԿ պատվիրակության անդամները պարգևատրվել են «Մաքսային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար» հուշամեդալներով:
Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 41-րդ նիստն անցկացնել 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին