Արցախը 48 ժամ է՝ շրջափակման մեջ է. Ռուբեն Վարդանյանը լայվ է մտել Ստեփանակերտից
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրել է արդեն երկու օր շրջափակված երկրում տիրող իրավիճակը։
«48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ արցախցիներով։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու։ Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով»,- ասել է նա՝ հավելելով, որ կասկած չունի, որ հաղթելու են։
Ռուբեն Վարդանյանը նշեց նաև, որ որոշել են՝ ամեն օր առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել, ներկայացնել իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։