758 դիտում
11:13 15-12-2022
Կներդրվի զինծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով նրանք հավելավճար կստանան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» նախագիծը:
Նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 47-րդ հոդվածում կատարված համապատասխան փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով զինծառայողներին կհաշվարկվի հավելավճար:
Նախատեսվել է, որ ատեստավորման կարգը, մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, որոնք ներառում են համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը, դրանց անմիջական իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթները:
Ատեստավորման կազմակերպման և անցկացման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել զինծառայողների գնահատումը նախատեսել երեք ուղղությամբ՝ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության, ֆիզիկական պատրաստության աստիճանի և կրակային պատրաստության աստիճանի գնահատման միջոցով, հստակեցնել կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1345 դիտում
22:23 16-02-2023
Ոստիկանության ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ, կհաշվարկվի հավելավճար
1168 դիտում
22:29 21-04-2023
Ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ կներդրվի
Այս բաժնից
1330 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
952 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը