211652_close_icon
views-count1427 դիտում article-date 12:07 16-12-2022

ԵՄ-ն տեր է կանգնում իր խոսքին. Շառլ Միշելը հայտնել է 2023-ին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնության ծրագրի հաստատման մասին

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հինգշաբթի հաստատել են Ուկրաինայի համար 2023 թվականի մակրոֆինանսական ծրագիրը՝ 18 միլիարդ եվրոյի չափով, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է tass.ru-ն։

«Մենք հաստատել ենք Ուկրաինային հատկացվելիք 18 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը, ԵՄ-ն տեր է կանգնում իր խոսքին»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր հերթին ասել է, որ Եվրամիությունն այս տարի 19,7 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն է հատկացրել Ուկրաինային և անհրաժեշտության դեպքում կշարունակի աջակցել նրան։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: ԵՄ-ն այս տարի Ուկրաինային աջակցել է 19,7 միլիարդ եվրոյով», - ասել է նա:

Ինչպես ավելի վաղ ասել էր Ֆոն դեր Լեյենը, ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 90 միլիարդ եվրո 2014 թվականից ի վեր: Նրա խոսքով, ի հավելումն 2023 թվականի 18 միլիարդ եվրոյի, ԵՄ-ն զգալի օգնություն կհատկացնի Կիևին՝ իր էներգետիկ համակարգը կայունացնելու համար՝ մինչև 800 գեներատորներ և 30 միլիոն LED լամպեր, որոնք կմատակարարվեն հաջորդ շաբաթ Լեհաստանում բացվող լոգիստիկ հանգույցի միջոցով:

Նմանատիպ նյութեր