211652_close_icon
views-count1247 դիտում article-date 10:54 17-12-2022

Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է մարդասիրական ծանր հետևանքների․ Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական ծանր հետևանքների է հանգեցնում։ Այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցնում է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են են Հարավային Կովկասում խաղաղության ամբողջ գործընթացը», - ասված է հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր