211652_close_icon
views-count45795 դիտում article-date 16:06 18-12-2022

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն, կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ճանապարհի 4.9 կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Սմբատ Ղ-ի վարած Mercedes մակնիշի և 66-ամյա Վաչագան Հ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 60-ամյա Արևիկ Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» ԲԿ։

Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻն ՓԾ Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանն ու հերթապահ մասի պետ Մանուկյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր