1738 դիտում
17:51 18-12-2022
Իսպանիայի հայ համայնքը խնդրագրով դիմել է այդ երկրի խորհրդարանին՝ կոչ անելով Արցախի անվտանգությունն ապահովելու քայլեր ձեռնարկել
Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անմարդկային և վայրագ գործողություններ է իրականացնում Արցախի բնակչության դեմ՝ այդպիսով ցեղասպանության վտանգի տակ դնելով ավելի քան 120 հազար մարդու։
Նշվում է, որ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհին արգելափակվել է 1100 խաղաղ բնակիչ, որոնցից 270-ը երեխաներ են։ Արձանագրվում է նաև, որ միջանցքի փակ հատվածից հայկական լրատվամիջոցները հնարավորություն չունեն լուսաբանել իրադարձությունները։
Իսպանիայի հայ համայնքը Պատգամավորների Կոնգրեսին և Իսպանիայի Սենատին կոչ է արել․
1․ Դատապարտել Ադրբեջանի զազրելի և անմարդկային գործողությունները և ձեռնարկել շոշափելի քայլեր՝ ապահովելու համար
Արցախի անվտանգությունը։
2․ Պահանջել Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ վերաբացումը։
3․ Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ։
4․ Պահանջել Ադրբեջանից կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ երաշխավորելով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Նմանատիպ նյութեր
1769 դիտում
19:41 14-10-2019
Պահանջում են քայլեր ձեռնարկել՝ Անժելա Թովմասյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին