211652_close_icon
views-count5088 դիտում article-date 23:17 19-12-2022

Հայկական կողմից ցանկացած զիջում Ադրբեջանն ընկալելու է որպես նույն գործելաոճի շարունակության թույլտվություն․ Կարեն Վրթանեսյան. Oragir.news

Բոլորս ենք հասկանում, որ Արցախի Բերձորի միջանցքն արգելափակած քաղաքացիական հագուստով անձինք պատահական մարդիկ չեն, շարքային քաղաքացիներ, առավել ևս բնապահպաններ չեն։ Բայց հարց է առաջանում․ ռուս խաղաղապահներին մանդատով ի՞նչ է նախատեսված՝ նմանատիպ իրավիճակներում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Չնայած բոլորս գիտենք, որ նրանք շարքային քաղաքացիներ չեն, արդյո՞ք իրենց մանդատ է տրված քաղաքացիական անձանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելու։ Առհասարակ պարզ չէ, թե նրանք ինչ մանդատ ունեն, քանի որ որևէ մեկը, կարծես թե, դեռևս այդ մանդատը չի տեսել։ Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էր խաղաղապահների մասին, առաջին հարցը, որ առաջացավ ինձ մոտ այն էր, թե ինչ մանդատով են նրանք գալիս Արցախ։ Այդ հարցը հենց այնպես չէր առաջացել, այլ հենց այսպիսի դեպքերի համար էր»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ստացվում է, որ պարզապես Արցախի տարածքում գտնվելու համար են ռուս խաղաղապահներն այնտեղ, Վրթանեսյանն արձագանքեց՝ հետևյալ փաստի արձանագրմամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր